
ВД-401 եռակցման ուղղիչը, փոփոխական հոսանքի ցանցից սնվելով, մշտական հոսանքով է սնուցում էլեկտրական եռակցման աղեղը՝ ձեռքի աղեղային եռակցման, կտրման ու մետաղների վերականգնման ժամանակ:
ВД-401-ը նախատեսված է բնական օդափոխություն ունեցող փակ տարածքներում աշխատելու համար: Այն չի կարելի օգտագործել խիստ փոշոտ վայրերում, ինչպես նաեւ մետաղներն ու մեկուսիչները քայքայող գազերի ու գոլորշիների միջավայրում:
Տեխնիկական առանձնահատկությունները
Ցանցից սնուցման լարումը՝ 380 վ
Ֆազերի քանակը՝ 3
Հաճախականությունը՝ 50 Հց
Տրանսֆորմատորի նոմինալ եռակցման հոսանքը (ոչ պակաս քան)՝ 400 A
Նոմինալ աշխատանքային հոսանքը (ոչ պակաս քան)՝ 36 վ
ПН-ի աշխատանքի նոմինալ ռեժիմը՝ 60%
Եռակցման հոսանքի կարգավորման սահմանը (min-max)՝ 60-400 A
Պարապ ընթացքի լարումը (ոչ ավելի քան)՝ 80 վ
Օգտագործվող հզորությունը՝ 16,0 кВА
Եռակցման հոսանքի կարգավորման եղանակը՝ մեխանիկական, սահուն
Ուղղիչի չափսերը՝ 560 х 510 х 660 մմ
Ուղղիչի քաշը՝ 125 կգ