АНО-4 - Վոլգոդոնսկ

АНО-4 էլեկտրոդների հիմնական գործածությունը

АНО-4 էլեկտրոդները նախատեսված են ածխածին պարունակող պողպատե կոնստրուկցիաների համար, մինչև 490 Mpa դիմադրությամբ: Եռակցումը հնարավոր է բոլոր տարածական ուղղություններով, ինչպես հաստատուն այնպես էլ փոփոխական հոսանքով: Այս էլեկտրոդներն առավել հարմար է օգտագործել փակ տարածություններում, քանի որ դրանց հետ աշխատելիս ծուխը համեմատաբար քիչ է լինում:

Առանձնահատկություններ

АНО-4 էլեկտրոդների օգնությամբ կարելի է եռակցել խոնավ, ժանգոտված, նույնիսկ չմաքրված մետաղները: Տավրային կարերում ծակոտիներ գրեթե չեն առաջանում:

АНО-4 էլեկտրոդները մինչ եռակցելը հարկավոր է 30 րոպե պահել 140-180°С ջերմաստիճանում (էլեկտրոդների շիկացման վառարաններում):

Եռակցման կարի մեխանիկական հատկությունները

Ժամանակավոր դիմադրողականությունը, ՄՊա Հարաբերական երկարացումը, %
490 25

Զոդվող մետաղի տիպիկ քիմիական կառուցվածքը

C Mn Si S P
0,10 0,52 0,15 0,025 0,033

Երկրաչափական չափսերն ու հոսանքի ուժը

Էլեկտրոդների տրամագիծը, մմ Երկարությունը, մմ Հոսանք, А Էլեկտրոդների քանակը 1 տուփում
3,0 350 80-150 39
4,0 450 120-180 16
5,0 450 150-230 11