
ОЗЛ-8 էլեկտրոդների հիմնական գործածությունը
ОЗЛ-8 էլեկտրոդները նախատեսված են քրոմ ու նիկել պարունակող, կոռոզիայի հանդեպ կայուն 08Х18Н10, 12Х18Н9, 08Х18Н10Т եւ այլ նմանատիպ տեսակների մետաղների եռակցման աշխատանքների համար: Էլեկտրոդները թույլ են տալիս իրականացնել եռակցում բոլոր հնարավոր տարածական ուղղություններով: Եռակցումը կատարվում է հաստատուն հոսանքի ապարատներով:
ОЗЛ-8 էլեկտրոդները մինչ եռակցելը պետք է 1 ժամ պահել 190-210°С ջերմաստիճանում (էլեկտրոդների շիկացման վառարաններում):
Եռակցման կարի մեխանիկական հատկությունները
| Ժամանակավոր դիմադրողականությունը, ՄՊա | Հարաբերական երկարացումը, % |
| 610 | 41 |
Զոդվող մետաղի տիպիկ քիմիական կառուցվածքը
| C | Mn | Si | S | P | Ni | Cr |
| 0,08 | 1,3 | 0,75 | 0,010 | 0,020 | 9,2 | 20,3 |
Երկրաչափական չափսերն ու հոսանքի ուժը
| Էլեկտրոդների տրամագիծը, մմ | Երկարությունը, մմ | Հոսանք, А | Էլեկտրոդների քանակը 1 տուփում |
| 2,0 | 300 | 30–50 | 100 |
| 2,5 | 310 | 40–60 | 61 |
| 3,0 | 340 | 50-100 | 40 |
| 4,0 | 360 | 90–150 | 22 |
| 5,0 | 450 | 120–180 | 11 |

