УОНИИ-13/45 էլեկտրոդների հիմնական գործածությունը
УОНИИ-13/45 էլեկտրոդները նախատեսված են ածխածին ու ցածր ածխածին պարունակող պողպատե կոնստրուկցիաների համար, երբ մետաղի առաձգականությանն ու ամրությանը մեծ նշանակություն է տրվում: Էլեկտրոդները թույլ են տալիս իրականացնել եռակցում բոլոր հնարավոր տարածական ուղղություններով: Եռակցումը կատարվում է հաստատուն հոսանքի ապարատներով:
Առանձնահատկություններ
УОНИИ-13/45 էլեկտրոդների շնորհիվ մետաղի վրա կարելի է ստանալ որակյալ կարեր, որոնք ունեն բարձր դիմադրողականություն ճաքերի գոյացման նկատմամբ: Զոդված մետաղի մեջ ջրածնի պարունակությունը մինիմալ է, ինչը հնարավորություն է տալիս զոդել կոնստրուկցիաներ, որոնք կարող են աշխատել տարբեր ծանրաբեռնվածության ու ցածր ջերմաստիճանների պայմաններում (այն առավել հաճախ օգտագործվում է կամրջաշինության մեջ):
УОНИИ-13/45 էլեկտրոդները մինչ եռակցելը պետք է պահել 1 ժամ 300-330°С ջերմաստիճանում (էլեկտրոդների շիկացման վառարաններում):
Եռակցման կարի մեխանիկական հատկությունները
Ժամանակավոր դիմադրողականությունը, ՄՊա | Հարաբերական երկարացումը, % |
460 | 26 |
УОНИИ-13/45 եռակցման էլեկտրոդների զոդվող մետաղի տիպիկ քիմիական կառուցվածքը
C | Mn | Si | S | P |
0,09 | 0,57 | 0,23 | 0,021 | 0,023 |
Երկրաչափական չափսերն ու հոսանքի ուժը
Էլեկտրոդների տրամագիծը, մմ | Երկարությունը, մմ | Հոսանք, А | УОНИИ-13/45 էլեկտրոդների միջին քանակը 1 կգ-ում, հատ |
2,0 | 300 | 40-80 | 98 |
2,5 | 350 | 50-100 | 55 |
3,0 | 350 | 60-130 | 40 |
4,0 | 450 | 100-180 | 16 |
5,0 | 450 | 130-220 | 11 |