УОНИИ 13/55 – Վոլգոդոնսկ
УОНИИ-13/55 էլեկտրոդների հիմնական գործածությունը
УОНИИ-13/55 էլեկտրոդները նախատեսված են ածխածին ու ցածր ածխածին պարունակող պողպատե կոնստրուկցիաների համար, երբ եռակցման կարի առաձգականությանն ու ամրությանը մեծ նշանակություն է տրվում: Էլեկտրոդները թույլ են տալիս իրականացնել եռակցում բոլոր հնարավոր տարածական ուղղություններով: Եռակցումը կատարվում է հաստատուն հոսանքի ապարատներով: Ըստ փորձագետների՝ УОНИИ-13/55 էլեկտրոդները լավագույնն են միջազգային շուկայում:
Առանձնահատկություններ
УОНИИ-13/55 էլեկտրոդներն ամենաորակյալն են համարվում ողջ ռուսական շուկայում: Դրանց շնորհիվ մետաղի վրա կարելի է ստանալ որակյալ եռակցման կարեր, որոնք ունեն բարձր դիմադրողականություն ճաքերի գոյացման նկատմամբ: Զոդված մետաղի մեջ ջրածնի պարունակությունը մինիմալ է: Նույնիսկ Արկտիկանան գոտու պայմաններում УОНИИ-13/55 էլեկտրոդները շատ արդյունավետ են:
УОНИИ-13/55 էլեկտրոդները մինչ եռակցելը պետք է պահել 1 ժամ 250-300°С ջերմաստիճանում (էլեկտրոդների շիկացման վառարաններում):
Եռակցման կարի մեխանիկական հատկությունները
Ժամանակավոր դիմադրողականությունը, ՄՊա | Հարաբերական երկարացումը, % |
540 | 29 |
УОНИИ-13/55 եռակցման էլեկտրոդների զոդվող մետաղի տիպիկ քիմիական կառուցվածքը
C | Mn | Si | S | P |
0,09 | 0,83 | 0,42 | 0,022 | 0,024 |
Երկրաչափական չափսերն ու հոսանքի ուժը
Էլեկտրոդների տրամագիծը, մմ | Երկարությունը, մմ | Հոսանք, А | Էլեկտրոդների միջին քանակը 1 կգ-ում, հատ |
2,0 | 300 | 40-90 | 98 |
2,5 | 350 | 50-100 | 55 |
3,0 | 350 | 60-130 | 40 |
4,0 | 450 | 100-180 | 15 |
5,0 | 450 | 140-210 | 11 |