УОНИИ-13/65 էլեկտրոդների հիմնական գործածությունը
УОНИИ-13/65 էլեկտրոդները նախատեսված են ածխածին պարունակող ու ցածր լեգիրված պողպատների համար, որոնց ժամանակավոր դիմադրողականությունը մինչեւ 590 ՄՊա է: Էլեկտրոդները թույլ են տալիս իրականացնել եռակցում բոլոր հնարավոր տարածական ուղղություններով: Եռակցումը կատարվում է հաստատուն հոսանքի ապարատներով:
Առանձնահատկություններ
УОНИИ-13/65 էլեկտրոդների շնորհիվ մետաղի վրա կարելի է ստանալ որակյալ եռակցման կարեր, որոնք ունեն բարձր դիմադրողականություն ճաքերի գոյացման նկատմամբ: Զոդված մետաղի մեջ ջրածնի պարունակությունը ցածր է:
УОНИИ-13/45 էլեկտրոդները մինչ եռակցելը պետք է պահել 1 ժամ 250-300°С ջերմաստիճանում (էլեկտրոդների շիկացման վառարաններում):
Եռակցման կարի մեխանիկական հատկությունները
Ժամանակավոր դիմադրողականությունը, ՄՊա | Հարաբերական երկարացումը, % |
630 | 24 |
УОНИИ-13/65 եռակցման էլեկտրոդների զոդվող մետաղի տիպիկ քիմիական կառուցվածքը
C | Mn | Si | S | P |
0,13 | 1,25 | 0,45 | 0,017 | 0,027 |
Երկրաչափական չափսերն ու հոսանքի ուժը
Էլեկտրոդների տրամագիծը, մմ | Երկարությունը, մմ | Հոսանք, А | Էլեկտրոդների միջին քանակը 1 կգ-ում, հատ |
2,0 | 300 | 35-65 | 97 |
2,5 | 350 | 50-100 | 53 |
3,0 | 350 | 60-120 | 39 |
4,0 | 450 | 110-180 | 16 |
5,0 | 450 | 130-230 | 10 |