Magmaweld El 308L էլեկտրոդների հիմնական գործածությունը
Magmaweld El 308L էլեկտրոդները նախատեսված են չժանգոտվող պողպատից պատրաստված եւ սննդի արդյունաբերության ու դեղագործության մեջ օգտագործվող ամբարների ու խողովակների եռակցման աշխատանքների համար: Ածխածնի ցածր պարունակության շնորհիվ այս էլեկտրոդները բավականին ջերմադիմացկուն են՝ մինչեւ 350°C:
Հարկ եղած դեպքում Magmaweld El 308L էլեկտրոդները մինչ եռակցելը 2 ժամ պահում են 350°С ջերմաստիճանում (էլեկտրոդների շիկացման վառարաններում):
Զոդվող մետաղի տիպիկ քիմիական կառուցվածքը
C | Si | Mn | Cr | Ni |
Մաքս. 0.03 | 0.90 | 0.95 | 19.50 | 10.00 |
Երկրաչափական չափսերն ու հոսանքի ուժը
Էլեկտրոդների տրամագիծը, մմ | Երկարությունը, մմ | Հոսանք, А | Էլեկտրոդների քանակը 1 տուփում |
2,0 | 250 | 30 – 50 | 152 |
2,0 | 300 | 30 – 50 | 147 |
2,5 | 250 | 80 – 120 | 96 |
2,5 | 300 | 80 – 120 | 93 |
3,25 | 300 | 110 – 150 | 58 |
3,25 | 350 | 110 – 150 | 57 |
4,0 | 350 | 140 – 180 | 37 |
5,0 | 350 | 180 – 220 | 23 |