Magmaweld EI-312 էլեկտրոդների հիմնական գործածությունը
Magmaweld EI-312 էլեկտրոդները հայտնի են իրենց՝ ճաքերի հանդեպ կայունությամբ ու հագեցվածությամբ եւ նախատեսված են դժվարորեն եռակցվող պողպատների համար: Դելտա-ֆերրիտի պարունակությունն այս էլեկտրոդներում մոտ 50% է կազմում, եւ դրանք առավել հաճախ օգտագործվում են ճաքերի վերանորոգման ու եռալցման, շարժանիվների վերանորոգման, կոտրված հեղույսների հեռացման ու այլ նմանատիպ աշխատանքներում:
Հարկ եղած դեպքում Magmaweld EI-312 էլեկտրոդները մինչ եռակցելը 2 ժամ պահում են 350°С ջերմաստիճանում (էլեկտրոդների շիկացման վառարաններում):
Զոդվող մետաղի տիպիկ քիմիական կառուցվածքը
C | Si | Mn | Cr | Ni |
0,10 | 0,90 | 1,10 | 29,00 | 10,00 |
Երկրաչափական չափսերն ու հոսանքի ուժը
Էլեկտրոդների տրամագիծը, մմ | Երկարությունը, մմ | Հոսանք, А | Էլեկտրոդների քանակը 1 տուփում |
2,0 | 300 | 40 – 60 | 150 |
2,5 | 300 | 60 – 80 | 95 |
3,25 | 300 | 80 – 120 | 60 |
4,0 | 350 | 110 – 150 | 40 |
5,0 | 350 | 160 – 220 | 25 |